Поиск по этому блогу

четверг, 12 апреля 2012 г.

ԳԱՐՆԱՆԸ ՋՈՒԹԱԿԸ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՄԵՂԵԴԻՆԵՐ ՉԻ ՆՎԱԳՈՒՄ


Երբևե մտածե±լ ես, թե ինչու± ես անձրևի ժամանակ միշտ տխրում, թախծում, անձրևի  յուրաքանչյուր կաթիլի  մեջ քո էությունը տեսնում, երբևե մտածե±լ ես, թե  ինչու± են անձրևի կաթիլները թաց, անգույն, բայց միևնույն ժամանակ` համաչափ, երբևե մտածե±լ ես , թե ինչու են անձրևի կաթիլները փորձում ներս մտնել քո սենյակի պատուհանից, երբևե մտածե±լ ես,  թե ինչու±  է անձրևի ժամանակ սիրտդ ճմլվում, կարոտի զգացումը <<խեղդում>>, էությունդ դատարկվում:
-Բարի լույս, իմ փոքրիկ հրաշք:  Գիտե±ս,  այսօր մեր օրն է, մեզ` սիրահարներիս: Ուզում եմ կյանքիս  բոլոր օրերը նվիրել քեզ, ուզում եմ սրտիս սերը նվիրել միայն քեզ,  ուզում եմ, որ դու միշտ  լինես իմ կողքին, իմ կյանքի բոլոր առավոտները լցնես քո անկեղծ, մաքուր սիրով ու ջերմությամբ:  Սիրում եմ քեզ:
Իսկ ես, ես խենթս.
-Սիրում եմ…Սիրում եմ քեզ ու միշտ էլ կսիրեմ:
Գարնանը ջութակը աշնանային մեղեդիներ չի նվագում…
Գիտե
±ս, սիրող սիրտը ընդունակ չէ դավաճանել սեփական միտքն ու խիղճը, ընդունակ չէ սեփական ձեռքով կառուցած աշտարակները քանդել, ընդունակ չէ սեփական ձեռքերով ստեղծած այգու ամենագեղեցիկ ծաղիկը պոկել` մեկ կամ երկու անգամ հոտոտելու համար:
Սպիտակ շուշաններ, դուք այժմ  միայն ինձ  եք պատկանում…
Հիշու±մ ես, թե  ինչպես մի ամբողջ օր հորդառատ անձրևին, սպիտակ շուշանը ձեռքիդ  դրսում կանգնած սպասում էիր աշխատանքիս ավարտին, որ նվիրես ինձ` անտեսելով անձրև, ցուրտ… Հիշում եմ, այնքան էիր թրջվել, բայց շարունակում էիր սպասել, հայացքդ ուղղելով    աշխատասենյակիս պատուհանին… Երբ դուրս եկա (առանց անձրևանոցի էի), դու եկար ինձ ընդառաջ, ժպիտը դեմքիդ ասելով.
-Բայց քո արարքը թագուհուն վայել չէ:
Ասացիր ու սպիտակ շուշանը նվիրեցիր ինձ, ողողված քո հոգեթով ծիծաղով:
Այդ օրվանից քեզ էլ ավելի ուժգին եմ սիրում, քեզ էլ ավելի շատ կարոտում, միտքս անվերջ քո մասին մտածելով է զբաղված, սիրում եմ քեզ:
Սերը, իսկական սերը և ոչ թե մարդը, պետք է ենթարկվի փորձությունների, որպեսզի ապացուցի իր իսկական լինելը, որպեսզի այն դիմակը, որ կրում է, այլևս չկրի, այլ շարունակի լինել առանց 2-րդ էության, շարունակի լինել առանց կեղծիքի…
 -Քեզ համար փոքրիկ անակնկալ ունեմ: Ուզում եմ քեզ երջանիկ տեսնել, ուզում եմ միշտ իմ կողքին լինես:
-Խնդրում եմ, ասա թե ի±նչ անակնկալ  ես պատրաստել,  շա¯տ եմ խնդրում:
-Եթե ասեմ, այլևս անակնկալ չի լինի, մի փոքր սպասիր ու ամեն ինչ կտեսնես…
Ինձ մնում էր սպասել, բայց այնքան էի ուզում 
րոպե առաջ իմանալ, բայց… բայց իմ բոլոր ջանքերը զուր էին:
Սիրտս թրթռում էր, կարծես հեքիաթի արքայադուստրը լինեի, չէ°, ես քո արքայադուստրն եմ, քո թագուհին, քո ԵՍ-ն ու ԴՈւ-ն, քո ամբողջ էությունը: Այնքան շատ էի ուզում իմանալ, թե ինչ անակնկալ է սպասվում ինձ, հուզմունքից միայն ժպտում էի, որ  ուրախության արցունքներ չհոսեն աչքերիցս:
Երբ համերգասրահում էինք, ավելի ճիշտ նախասրահում, ես հասկացա, որ ինձ համերգային անակնկալ է սպասվում, ես տխրեցի… Ախր այնքան էի սպասել, հուզվել, ամբողջ օրը այդ անակնկալի մասին մտածել, բայց… բայց արի ու տես, որ … որ զուր էի այդքան ոգևորվել:
Չցանկացա հիասթափությանս մասին բարձրաձայնել, քանի որ տեսնում էի քո ուրախությունը, քո երջանիկ ժպիտը: Մտածում էի, որ  այս երեկոն կդառնա իմ ամենաձանձրալի ու հիասթափությունների երեկոն, չստացված <<Անակնկալով Երեկո>>…
Մինչ դու իբր քո կարևոր հեռախոսազանգին էիր պատասխանում, ես խորասուզված էի իմ մտածմունքների աշխարհում, մտածում էի չստացված անակնկալի մասին…
 Հանկարծ նկատեցի, որ դու իմ կողքին չես…Սիրտս տագնապում էր, աչքերս քեզ որոնելով էին զբաղված, սակայն սիրտս … սիրտս մեկ այլ բան էր զգում… Նոր էի հասկանում քո <<կարևոր հեռախոսազանգը>>, քո հիցած ու անհոգ ժպիտների, քո խորհրդավորության իմաստը… Այդժամ շուրջս դատարկությու էր տիրում, ապշահար միայն կանգնած, անզոր ինքս իմ հանդեպ: Երևի ես ձանձրացրել էի քեզ ու որոշեցիր այսպիսի <<հրաժեշտի անակնկալ>> նվիրել ինձ:
Բայց ինչու± այսպես…
Այնքան այլայլված էի, հուզված ու հիասթափված ինքս ինձանից, քեզանից, ամբողջ աշխարհից,  մեր սիրուց` մեր թվացյալ սիրուց ու չստացված անակնկալից…
Երբ արցունքներն աչքերիս, քայլերս ուղղեցի դեպի դուռը, հանկարծ ինձ մոտեցավ  մի հարգարժան պարոն, խնդրեց մեկ րոպե սպասել, նա այնքան մեղմ ու սիրալիր  խնդրեց հետևել իրեն, որ ես առանց ինչ-որ բան հարցնելու, հետևեցի իրեն:
Երբ ներս մտա… Երբ ներս մտա աչքերիս չէի հավատում, չէի հավատում քո ներկայությանը, այն ամենին,  ինչ կար իմ շուրջը, ուզում էի միայն լաց լինել, սակայն… սակայն  քո մի ջերմ ժպիտը  հալեց սառույցը, սառցե մի մեծ կտոր...
Այդ  երեկո իմ կյանքի ամենամեծ, ամենաթանկ, ամեահրաշալի ու ստացված անակնկալներով լի երեկոն էր, ամենահուզիչ ու սիրառատ երեկոն:
Գիտե±ս, ամեն բան կտայի, որ այդ միքանի ժամը նորից  կրկնվեր, հավերժանար  ու այդ հեքիաթից չվերադառնայինք դառը իրականություն, չլինեինք սովորական մարդուկներ, այլ մնայինք որպես հեքիաթի հերոսներ` ես քո արքայադուստրը, դու իմ արքայազնը…
Այնքան հրաշալի էր նվագում, այնքան մեղմ, այնքան սիրով լի, որ կարծես օդում պար էին գալիս նոտաները, որ կարծես ջութակը ինքնին սիրահար էր իր մեղեդիներին, ինքն իրեն:
Այդ երեկո իմ կյանքի անմոռանալի համերգն էր, այն միայն ինձ ամար էր, ես էի միայն վայելում քո սերը ջութակի օգնությամբ:
-        Շնորհակալ եմ, շնորհակալ եմ ինձ երջանիկ մարդ դարձնելու համար, շնորհակալ եմ քո ներկայության համար, քո կյանքի ամեն վայրկյանը ինձ հետ կիսելու, վայելելու համար: Ես երջանիկ եմ:
Սիրո համար պետք չեն խոսքեր, պետք են միայն լուռ հայացքներ…
        Գարնանը  ջութակը աշնանային մեղեդիներ չի նվագում, բայց նա ինձ համար նվագեց, նվագեց  ու…
Իսկ ու±ր մնացին սիրո խոսքերը, ջութակի սիրո մեղեդիները, սպիտակ շուշանների բույրը անմոռաց, իսկ ու±ր մնացին հեքիաթի արքայազն ու արքայադուստրը, իսկ ու±ր  մնացին անձրևի կաթիլները…
Գիտե±ս, հիմա էլ գարուն է, գարուն է, բայց… բայց էլ ջութակը աշնանային մեղեդիներ չի նվագում ինձ համար, էլ չկա անակնկալ, էլ չկա անձրև, էլ չկա սպիտակ շուշաններ մեզ համար, էլ  չկան այգու նստարանին` հին , անգույն նստարանին զույգեր սիրահար,  կա հիմա միայն մի սիրտ մենավոր ու մի շուշան չորացած, կա հիմա միայն  քեզ համար ուրիշ մի թանկ սիրտ, ուրիշ մի ծաղիկ, գարնանային ուրախ մեղեդիներ ջութակի…
Գիտե±ս  սիրելիս,  հոգ չէ° թե դու կաս, թե° քո ձեռքերում ուրիշ ձեռքեր են, թե° քո  սրտում ուրիշ մի սեր է, թե° հայացքումդ ուրիշ պատկեր է, պարզապես բախտն է քեզանից երեսը թեքել ու չես էլ նկատել,  թե ու±մ ես կորցրել և ի±նչ ես գտել…
Մարդկային սիրտը անթերթ մի գիրք է, այն չի կարդացվում, պարզապես միայն գրվում է…


ԽԱՂ ԱՆՁՐԵՎԻ ԿԱԹԻԼՆԵՐԻ ՀԵՏ


Այնքան շատ եմ սիրում անձրև:
Երբ  անձրև է գալիս, ես իմ փոքրիկ շնիկի հետ նստում եմ պատուհանի մոտ ու հետևում անձրևի կաթիլներին: Այդ ամենը այնքան գեղեցիկ է, թվում է` թե անձրևի կաթիլները ոչ մի թերություն չունեն, թվում է` ադամանդի փայլ ու մարգարտի մաքրություն ունեն: Այնքան հետաքրքիր է հետևել անձրևի կաթիլներին, տեսնել, թե ինչպիսի համաչափությամբ են իջնում ներքև ու մեկ-մեկ էլ հայտնվեում սենյակի պատուհանի ապակու վրա: Այնքան գեղեցիկ է անձրևի կաթիլների խաղը, նրանց պարը:
Երբ  հայտնվում են լուսամուտի ապակու վրա,  կարծես ժպտում են ինձ ու իմ փոքրիկ շնիկին` Միկիին, կարծես ինձ ու իմ փոքրիկ բարեկամին հրավիրում են իրենց հետ խաղ անելու, իրենց հետ ուրախանալու:
Այնքան շատ եմ սիրում անձրև…
Այնքան շատ եմ սիրում անձրև, որ մեկ-մեկ տանից փախչում եմ Միկիիս հետ` անձրևի կաթիլների հետ խաղ անելու…
Ի~նչ հաճելի է զգալ մարմնիդ վրա հարյուրավոր ադամանդի պես փայլուն, մարգարտի պես մաքուր  ժպտացող անձրևի կաթիլներ…
Ես սիրում եմ անձրև…
Ես սիրում եմ իմ խաղը անձրևի կաթիլների հետ…