Поиск по этому блогу

среда, 13 марта 2013 г.

ԱՇՈւՆ... ԱՅԳՈւ ԼՔՎԱԾ ՀԻՆ ՆՍՏԱՐԱՆ...



Աշուն...
Այգու լքված հին նստարան...
Աշնան դեղնած տերևներ հին նստարանին... Էլ ոչ ոք չի հիշում այդ նստարանի գոյության մասին...
Միթե՞ էլ ոչ ոք չի սիրում, միթե՞ էլ չկան սիրահար զույգեր, միթե՞ էլ չկա մերժված տխուր հոգի, միայնակ մի սիրտ...
Այգու հին նստարան... Բազում զույգերի սիրո լուռ վկա, քնքշանքի, սիրո խոսքերի լուռ վկա...
Այգու հին լքված, մոռացված նստարան...
Աշուն...
Այգու լքված հին նստարան...


Комментариев нет:

Отправить комментарий